Թբիլիսիում Վրաստանի բնապահպանության նախարարին եւ Հայաստանի վարչապետին մեղադրում են Սբ. Նորաշեն եկեղեցու դռները «կոտրելու» մեջ

PanARMENIAN.Net - «Քարթուլի դասի» միության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարար Գոգա Խաչիձեին մեղադրում է նրանում, որ վերջինս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին 2008թ. դեկտեմբերի 10-ին մասնակցել է Սբ. Նորաշեն եկեղեցու դռները «կոտրելու» գործին: Իսկ հայկական Նորաշեն եկեղեցին նա անվանում է «վրացական Խարեբ եկեղեցի»:



«Եկեղեցու դռներ կոտրելը քրեական հանցագործություն է: Կան վկաներ, իսկ տեսանյութերը, որոնք հաստատում են նախարարի մեղքը, արդեն ուղարկվել են դատախազություն: Խորհրդարանական ընդդիմությունն արդեն սկսել է այդ հարցի շուրջ խորհրդակցությունները»,- հայտնել է Բագատուրիան Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա դիմել է նաեւ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիին եւ պահանջել հաշվի առնելու այդ պատահարը նախարարներրի պորտֆելների հաջորդ բաժանման ժամանակ, հաղորդում է Վրաստանի պետական հեռուստաընկերությունը:



Դեկտեմբերի 10-ին Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Գոգա Խաչիձեի ուղեկցությամբ այցելեց հայկական Սբ. Նորաշեն եկեղեցին:



1994թ.-ից պարբերաբար փորձեր են ձեռնարկվում «վրացականացնելու» Նորաշեն եկեղեցին, ոչնչացվում են հայկական գրությունները, որմնանկարները, խաչքարերը: Նորաշեն եկեղեցու տարածքում հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորական հայր Տարիել Սիկինչելաշվիլին բուլդոզերով բանվորների հետ միասին սկսեց տեղահանել Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու մոտ գտնվող Միխայիլ Իվանովիչի եւ Լիդիա Պետրովնա Թամամշեւների գերեզմանները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---