TI ղեկավար․ «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան10 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ 2008 թվականին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։ 2008-ին ծրագրի իրականացման վերաբերյալ ֆինանսական երաշխիքներ չէին ներկայացվել, իսկ ծրագիրը ձախողվել էր։ 2018-ին նույն տարածքի ձեռբերող է ճանաչվել «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը 2008-ին ծրագիրը ձախողած կազմակերպության ղեկավար, նույն Էդուարդ Մելիքյանն է։ Տարիների ընթացքում թաղամասի տարածքի վերաբերյալ գործարքի պայմանագրերը չեն հրապարակվել և մինչ օրս գաղտնի են պահվում։ Հայկ Մարտիրոսյանը բացատրում է, որ սա պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր․ «Այսօրվա դրությամբ կառավարությունը նույնպես հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես այդ ծրագրի իրականացման երաշխիք»։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |