Չինաստանը ահազանգում է Ղազախստանում անհայտ թոքաբորբի հայտնվելու մասին![]() 10 հուլիսի 2020 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ղազախստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է երկրում նոր անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին չինական դեսպանության հայտարարությունից հետո։ Այս մասին ԱՀԿ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։ Չինական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ դրա մահացության աստիճանը ավելի բարձր է, քան կորոնավիրուսինը, միայն հունիսին անհայտ վիրուսից մահացել է ավելի քան 1700 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ։ South China Morning Post պարբերականը գրում է, որ թեպետ Չինաստանի դեսպանությունը հիվանդությունը նկարագրում է որպես անհայտ թոքաբորբ, Ղազախստանի պաշտոնական կառույցները այն անվանում են թոքաբորբ։ CNN-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առողջապահության նախարարությունը ընդունում են անորոշ էթոլոգիայի թոքաբորբի վիրուսի առկայությունը, սակայն ժխտում են դրա բռնկման նոր կամ անհայտ լինելը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |