Աջապահյան. Աշխարհիկ պետությունը լավագույն լուծումը չէ , բայց մենք դրա դեմ չենք խոսում![]() 10 հուլիսի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին չի ընդդիմացել 1991-ին աշխարհիկ պետություն ստեղծելուն, չնայած՝ աշխարհիկ պետությունը ժողովրդավարության, բերկրություն և խայտանք չէ, իսկ կրթական ոլորտում փոփոխությունների կոնցեպտը պետք է քննարկումներից ծնվեր, ոչ թե պարտադրվել՝ ասելով, թե ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, փոխանցում է Aravot.am-ը: Նախարար Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից: ««Ի՞նչ է նշանակում, մենք այս կոնցեպտը վերցրել ենք, դուք էլ բարի եղեք քննարկեք: Անցյալ տարվա հունվար ամսին եղել է որոշում, որպեսզի ձևավորվեն աշխատանքային խմբեր և քննարկեն, և դրա քննարկումից հետո պետք է ծնվեր իր ասած կոնցեպտը, ոչ թե պարտադրվեր, որովհետև մենք աշխարհիկ պետություն ենք՝ ասելով: Էդ ո՞վ չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, մենք երբևիցե դրա դեմ արտահայտվե՞լ ենք: Կամ, Երբ 1991-ին անկախությամբ որոշվեց աշխարհիկ պետություն ստեղծել, մենք դրան ընդդիմացե՞լ ենք, չէ՛, որովհետև աշխարհն այդ ուղղությամբ է գնում, թող գնա: Իհարկե, լավագույն լուծումը չէ աշխարհիկ պետությունը, այնպես չի, որ գագաթն է ժողովրդավարության, բերկրություն և խայտանք է: Բայց այդպես է որոշված: Մենք դրա դեմ չենք խոսում: Մենք ասել եք՝ պատրաստ ենք քննարկելու հարցը, հետո մեզ ասել են՝ այս կոնցեպտի շրջանակում պետք է քննարկումը լինի: Մոնոլո՞գ է, ինչ է, էդ մոնոլոգը երբվանի՞ց է համարվում քննարկում»,-ասել է նա: Հարությունյանն անդրադառնալով կրթական փոփոխությունների չափորոշինչներում «բարոյականություն» բառը չգրելուն ասել էր, թե «նույն եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր մեծ սեփականությւոն ունեն, բենթլիներով են շրջում, լինելով կուսակրոն՝ կուսակրոն չեն»: Անդրադառնալով բարոյականության մասին նախարարի դիտարկումներին՝ Շիրակի թեմի առաջնորդը նշել է, թե Հարությունյանը խոսում է ոչ թե առհասարակ բարոյական կերպարի մասին, այլ որոշ հոգևորականների բարոյական կերպարից, իսկ եկեղեցին ասում է, որ կրթության բարեփոխումների չափորոշիչում «բարոյականություն» բառը չկա: «․․․ Ի՞նչ կապ ունի մեր բարոյական կերպարը, գուցե, մենք ամենավերջին անբարոյականն ե՞նք, դրա համար էլ հասկանում ենք բարոյականության նշանակությունը, դրա համար էլ ասում ենք՝ բարոյականություն բառը չկա: Հո մենք չե՞նք ասում նախարարների մեջ անբարոյականները մեծ տոկոս են կազմում, ո՞վ է բարոյականություն սովորեցում: Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ամբողջ կյանքներս ենք կուսակրոն մնում, հիմա դուք եկել եք կուսակրոնությո՞ւն եք բացատրում: Սա քննարկում չէ»,-ասել է հոգևորականը: Ընթերցեք նաև. Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |