ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-«Թիմ» գործարքը![]() 10 հուլիսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: ՏՄՊՊՀ-ում նշել են, որ համակենտրոնացումը կկազմակերպվի՝ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն 6 ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10%-ը) չիրականացնել: Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: «ԹԻՄ»-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն»-ի պաշտոնական կայքը նույնպես հայտնում է, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել՝ հնարավոր վաճառքի շուրջ՝ շեշտելով, սակայն, որ քննարկումներն անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։ Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր ներկայացրել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնեցին «Թիմ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |