Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի կվերածվի․ Էրդողանը ստորագրել է որոշումը![]() 10 հուլիսի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934 թվականին։ 2020-ի հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Գերագույն խորհուրդը, անցկացրել էր նիստ 1934-ի որոշման հակաիրավական լինելու հարցով։ Դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 10-ին։ Քրիստոնյա աշխարհը Թուրքիային քննադատում է այս որոշման համար։ Թուրքիայում հունաց պատրիարքը դեմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելուն՝ ընդգծելով, որ դա ամբողջ քրիստոնյա աշխարհում հակաիսլամական տրամադրություններ կստեղծի։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այլ տեսակետ ունի․ նրա խոսքով՝ իսլամական և քրիստոնյա աշխարհը կարող են կիսել տաճարը՝ որպես մեկ կրոնական վայր․ «մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել էր նա թվիթերում։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |