Մակունցն ու ՌԴ դեսպանը քննարկել են տեսալսողական մեդիայի մասին օրինագիծը![]() 10 հուլիսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը անդրադարձել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այդ մասին Մակունցը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Քննարկել են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Մակունցը, որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, դեսպանին ներկայացրել է երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանություն է տարածել ՀՀ տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ, որտեղ նշվում է, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |