Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական պեղումները11 հուլիսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Տիգրանակերտում վերսկսվել են հնագիտական հետազոտությունները: Ինչպես ամեն տարի, սկզբի մեկ շաբաթը հատկացվում է նախկինում պեղված տարածքների մաքրմանը, տեղեկացնում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։ Մոտ 2 հա զբաղեցնող ճարտարապետական կառույցներն ու մշակութային շերտերը մաքրվում են բուսականությունից, անասնական կեղտից, ընկած քարերը դրվում են իրենց տեղը, բարեկարգվում են միջհուշարձանային ճանապարհները: Եվս երկու օր, և Տիգրանակերտի երեք հիմնական պեղավայրում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատում, Անտիկ երկրորդ թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում կսկսվեն պեղումները: Համավարակն իր խիստ պայմաններն է թելադրում նաև այստեղ` պարտադիր ջերմաչափում և գրանցում, ձեռքերի և գործիքների մանրէազերծում, դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում: Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը հնագիտական հետազոտության առարկա է: Հայաստանի ու Կովկասի տարածքում չկա ավելի մասշտաբային, դիտարժան, հեռվից լավ երևացող, կանոնավոր ուրվագիծը ցուցադրող հուշարձան, քան Տիգրանակերտն է: Քաղաքի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Որպես բնակավայր այն գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |