€500,000-ի դրամաշնորհ ՀՀ-ին՝ Կովկասի բնության հիմնադրամից![]() 11 հուլիսի 2020 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելու համար: Ըստ դրա՝ Կովկասի բնության հիմնադրամը, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս €500,000 բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը: Կովկասի բնության հիմնադրամը Caucasus Nature Fund) ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |