Հնագետները երկաթի դարում սպանված մարդու կմախք են գտել![]() 11 հուլիսի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում արագընթաց ճանապարհի շինարարության վայրում աշխատող հնագետները երկաթի դարի մարդու կմախք են գտել։ Կմախքի երեսնիվայր դիրքն ու կապված ձեռքերը թույլ են տալիս ենթադրելու, որ նա սպանության զոհ է դարձել, ասվում է նախագծի պաշտոնական կայքում։ Ուելվիկ ագարակում պեղումների ժամանակ հայտնաբերված կմախքի հուղարկավորության անսովոր ձևը վկայում է, որ նրան կարող էին նաև մահապատժի ենթարկած լինել։ Դոկտոր Ռեյչել Վուդը գտածոն խորհրդավոր է անվանել։ Նա հուսով է, որ մասնագետները կկարողանան պարզել մահվան պատճառները, գրում է Lenta.ru-ն։ Բացի այդ, հնագետները նույն տարածքում հայտնաբերել են մոտ 4000 տարվա՝ նեոլիթից մինչև Միջնադար, մարդու գործունեության հետքեր։ Մասնավորապես, հայտնաբերվել է մեծ շրջանաձև հուշակոթող 65 մ տրամագծով փայտե սյուներից՝ Սթոունհենջի նման։ Եվս մեկ հետաքրքիր գտածո է կմախքը, որը հայտնաբերվել է երեսպատված ցինկե դագաղում։ Գիտնականները ենթադրում են, որ դա բարձր դիրք զբաղեցնող մարդ է եղել, քանի որ նա պետք է միջոցներ ունենար նման թանկարժեք հուղարկավորության համար։ Ավելի վաղ հնագետները հսկայական հուշակոթող էին հայտնաբերել Սթոունհենջի հարևանությամբ։ Օբյեկտը բաղկացած է ավելի քան 10 մ տրամագծով և 5 մ խորությամբ հորերից, որոնք մոտ 2 կմ տրամագծով շրջան են կազմում։ Հորերի տարիքը մոտ 4500 տարի է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |