Արցախի նախագահ․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշմամբ Թուրքիան վերահաստատեց իր այլատյաց կեցվածքը

Արցախի նախագահ․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշմամբ Թուրքիան վերահաստատեց իր այլատյաց կեցվածքը

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատել են քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»,- ասվում է գրառման մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934 թվականին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---