Արամ Ա․ Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, երբ հայկական եկեղեցիները վերածվում էին ախոռների և մզկիթների![]() 11 հուլիսի 2020 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է իր նախագահի նախաձեռնությամբ հոգևոր ու մշակութային արժեքները ոտնահարելու, միջազգային օրենքով սահմանված սկզբունքներն անտեսելու և պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Թուրքիայում Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշմանը։ Կաթողիկոսը նշել է, որ, թողնելով ներկայի և ապագայի իր ներքին և արտաքին շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական նպատակները, Թուրքիան նույնիսկ անտեսում է իր հին և նոր բարեկամների թելադրանքները, գիտակցաբար հարվածում է քրիստոնյա-իսլամ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համակեցությանը, իր այս քայլով ապացուցում է, որ Արևմուտքին և քրիստոնյա համայնքներին բացահայտելու իր ցույց տված նշանները կեղծ են: «Ո՞ւր էին արևմտյան աշխարհի ղեկավարները, քաղաքական թե հոգևոր, երբ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին պատկանող հազարավոր եկեղեցիներ ախոռների, սրճարանների, մզկիթների և այլ հանրային վայրերի վերածվեցին... Այո՛, ցեղասպանությունն այլապես շարունակվում է նույն ցեղասպանի կողմից, աշխարհի լռության դիմաց: Օսմանյան կայսրության այլամերժ գաղափարախոսությունն այլապես թափանցում է ամեն տեղ՝ արաբական աշխարհից սկսած մինչև արմտյան երկրներ, աշխարհի լռության դիմաց»,- գրել է կաթողիկոսը: Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |