ԱՄՆ Պետդեպը հուսով է՝ Սբ Սոֆիայի տաճարի մուտքը կշարունակի բաց լինել բոլորի համար

ԱՄՆ Պետդեպը հուսով է՝ Սբ Սոֆիայի տաճարի մուտքը կշարունակի բաց լինել բոլորի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական դեպարտամենտը հիասթափված է Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ թուրքական կառավարության որոշմամբ, փոխանցում է The Hills-ը։

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ակնկալում են տեղեկանալ Սբ Սոֆիայի տաճարի հետագա տնօրինման ծրագրերի մասին՝ վստահ լինելու համար, որ բոլոր այցելուների համար կապահովվի անարգել մուտք:

Իսկ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշին և անդամ Բոբ Մենենդեսն այս որոշումը որակել են «ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար խորը վիրավորանք»։

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ ՅՈւՆԵՍԿՕ-ն քննադատել է այս որոշումը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---