Իրանի միջոցով երկրորդ ճանապարհի բացումը կստիպի Վրաստանին ավելի ուշադիր լինել Հայաստանի հարցում29 հունվարի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար կարեւոր է պահպանել Ջավախեթիի շրջանի հայաբնակությունը, այսինքն` ստատուս-քվոյի պահպանումը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նա նմանատիպ օրինակներ շոշափեց այլ երկրներում` որպես օրինակ բերելով աֆրոամերիկացի Բարակ Օբամայի ընտրվելը ԱՄՆ նախագահ, ինչպես նաեւ Իսրայելի իրադրությունը: «Չնայած արաբա-իսրայելական հարաբերությունների ողջ բարդությանը, Իսրայելում երկու պետական լեզու կա, եւ երկրորդը արաբերենն է: Ազգային փոքրամասնությունների համար որոշ հիմնական իրավունքները նորմ են համարվում, եւ Վրաստանի իշխանությունները պետք է սկսեն իրականցնել այդ նորմը: Բայց հիմա վրացական վերնախավի տեսակետը կայանում է նրանում, որ մինչեւ չվերականգնվի վրացական պետականությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ, դեռ ժամանակը չէ խոսելու Ջավախեթիի խնդիրների մասին»,- ասել է փորձագետը:Միեւնույն ժամանակ, Շիրինյանի խոսքով, եթե Վրաստանի 90-ականների քաղաքական վերնախավ կոչվող մարդիկ այլ մոտեցում ցուցաբերեին` իսկական դաշնային մոտեցում, ո'չ աբխազները, ո'չ օսերը, ո'չ էլ առավել եւս Ջավախեթիի հայերը կամ Մարնեուլիի թյուրքերը չէին ցանկանա որեւէ այլ առանձնահատուկ իրավունքներ ստանալ: Շոշափելով Ախալցխայում հայկական կազմակերպությունների նախագահների ձերբակալության հարցը` Շիրինյանը վրդովմունք հայտնեց ինքնին գործին ցուցաբերած մոտեցման հանդեպ: «Սկզբում մարդկանց բռնում են, հետո գործ են ստեղծում, հետո` դատում: Բայց Վրաստանում չկան ազատ եւ անկախ դատարաններ»,- ավելացրեց փորձագետը: Նա զուգահեռներ անցկացրեց Հարավային Կովկասի երկրների 1918-1920թթ. կարճատեւ անկախության հետ, երբ Վրաստանն իր համար մեծ օգուտներ քաղեց իր քաղաքականությունից, բայց այսօր նման ռազմավարությունը դատապարտված է ձախողման: Հայաստանը եւ նույնիսկ Լեռնային Ղարաբաղն այսօր խաղացողներ են ներկայացնում տարածաշրջանային մասշտաբով, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել, եւ միջազգային գործիչները գիտակցում են դա: «Ստեղծված իրադրության մեջ Հայաստանը պետք է ավելի ակտիվ կերպով փնտրի հաղորդակցության այլ ուղիներ եւ ճշտի երկիր մտնող տրանսպորտային ուղիները: Դա առաջին հերթին վերաբերում է Իրան տանող ճանապարհին, որը կստիպի Վրաստանին ավելի ուշիմ քաղաքականություն վարել հայկական կողմի հանդեպ: Այդ միջոցին, հայկական լոբբիստական կազմակերպությունները պետք է հարցեր բարձրացնեն այն մասին, թե միջազգային ֆոնդերի հատկացրած միջոցների ո՞ր մասն է օգտագործվել ազգային փոքրամասնությունների զարգացման համար: Անհրաժեշտ է Ջավախեթիի հարցերը բարձրացնել Եվրոպայի, ԱՄՆ եւ այլ երկրների լոբբիստական կազմակերպությունների օգնությամբ»,- ասել է հայ փորձագետը: Ամփոփելով իր խոսքը` Շիրինյանը եւս մեկ անգամ շոշափեց Վրաստանի համար դաշնային կառուցվածքի մոդելի հարցը, որի շրջանակներում հայաբնակ Ջավախեթիի համար կարող է գոյություն ունենալ մշակութային ինքնավարություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |