Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ 4-րդ զոհի մասին է հայտնել

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ 4-րդ զոհի մասին է հայտնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 13-ի գիշերը հայկական Տավուշի ուղղությամբ մարտերը շարունակվել են, որոնց ընթացքում մահացել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ, փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաև անօդաչու թռչող սարքի և դիրքային կորուստ։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվել են հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել էր 3 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---