ՊՆ խոսնակ․ Տավուշում հակառակորդի կրակից 2 ոստիկան է թեթև վիրավորվել

ՊՆ խոսնակ․ Տավուշում հակառակորդի կրակից 2 ոստիկան է թեթև վիրավորվել

PanARMENIAN.Net - Տավուշում՝ պահակակետի տնակի մոտակայքում, ադրբեջանական կողմի կրակից մարտական հերթապահությանը ներգրավված երկու ոստիկան թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ոստիկանության զորքերը Տավուշում մարտական հերթապահություն են իրականացնում 2018 թվականի օգոստոսից։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---