ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը կքննարկի արտահերթ նիստում13 հուլիսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտակարգ նիստ կկայանա: Այդ մասին հայտնում են ՀԱՊԿ-ից: «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ի Տավուշի ուղղությամբ բախումներով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Զասի հետ՝ տեղեկացնելով նրան Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գործողությունների մասին։ Մնացականյանը մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան, հայտարարվել է 2 ոստիկանի վիրավորվելու մասին: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |