Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային ներգրավված չէ

Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային ներգրավված չէ

PanARMENIAN.Net - Տավուշում սահմանին իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ, հայտարարել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է ArmLur.am-ը:

Հակոբյանն արձագանքել է դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ և չգիտեն՝ նրանք ինչ վիճակում են։

«Միայն կարող եմ հայտնել` իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինել, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»,- ասել է նա:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչև հուլիսի 13-ը Ադրբեջանը նույն սցենարով, պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում, արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---