Ընդդիմության առաջարկը՝ վերացնել ԱԴ ժամանակ հավաքների սահմանափակումը և կանոններ սահմանել![]() 13 հուլիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը՝ արտակարգ դրության երկարացմանը զուգահեռ։ Աշխատանքային խումբն առաջարկում է հրաժարվել «հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից», դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման «անհիմն և տոտալ սահմանափակումը», փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու կանխել վարակի հնարավոր տարածումը։ Նշվում է, որ նախագիծն ԱԺ-ում կներկայացնի ԲՀԿ-ն։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1.5 մետր հեռավորություն և կրել դիմակներ։ Կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից իրենց առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրությունը վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը։ Հուլիսի 13-ին Կառավարության որոշմամբ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը 4-րդ անգամ երկարաձգվել է՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Վարչապետի խոսքով՝ ստիպված են երկարացնել արտակարգ դրության ժամկետը, սակայն մշակվում է նոր օրինագիծ՝ անհրաժեշտ գործիքակազմը կիրառելով ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի պայմաններում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |