ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել՝ իրավիճակը կայունացնելու համար

ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել՝ իրավիճակը կայունացնելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար և անգհանգստացած է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ։

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 13-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտակարգ նիստ կկայանա, որտեղ կքննարկվի հայ-ադրբեջանական սահամնային իրավիճակի սրումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---