Մնացականյանն ու Լավրովը քննարկել են սահմանին լարվածությունը հաղթահարելու ուղիները![]() 13 հուլիսի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով: Ավելի վաղ՝ մեկնաբանելով սահմանային լարվածությունը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ պատրաստ է աջակցել իրավիճակը կայունացնելուն: Նշվում էր նաև, որ ՌԴ-ն անգհանգստացած է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ: Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |