ՀՀ-ում հեռախոսի տեղորոշման ծրագրով Covid-19 է հաստատվել 167 հոգու մոտ, հավելվածով՝ 69

ՀՀ-ում հեռախոսի տեղորոշման ծրագրով Covid-19 է հաստատվել 167 հոգու մոտ, հավելվածով՝ 69

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման համար ներդրված համակարգչային հատուկ ծրագրով 1492 հոգու ինքնամեկուսանալու հրահանգ է տրվել, նրանցից 167-ը վարակված են եղել, PanARMENIAN.Net ին հայտնեցին պարետատնից։

ՀՀ-ում համակարգչային հատուկ ծրագրով վերլուծվել է 5226 վարակակրի կոնտակտ, զանգ է կատարվել 48,878 պոտենցիալ կոնտատավորի։

«Covid-19 Armenia հավելվածի օնլայն թեստը լրացրած քաղաքացիների հետ հետադարձ կապի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առավել խորն ուսումնասիրության արդյունքում կորոնավիրուսի թեստավորում է առաջարկվել 128 հոգու, նրանցից 69-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 59-ինը բացասական է եղել»,- նշել են պարետատնից։

Մարտին ԱԺ-ն ընդունել էր կորոնավիրուսով վարակվածներին և մեկուսացածներին հեռախոսների տեղորոշման մասին օրենքը, ինչը լայնորեն քննարկվել ու քննադավել էր։ Ասվում էր, թե այն միջամտության է մարդու անձնական տվյալներին։ Կառավարությունից հայտնել էին, որ հավաքագրված տվյալները հետագայում ոչնչացվելու են։

Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---