Վրացական իշխանությունները հետեւողական քայլեր են իրականացնում Ջավախքի հայերի արտագաղթը խրախուսելու համար29 հունվարի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումն իր հիմնադրման պահից ստանձնել է ջավախքահայության եւ վիրահայության խնդիրների լուծման հետապնդումը: Խնդիրները բազմաթիվ էին եւ բազմաթիվ են: Վրացական իշխանություններն իրականացնում են հետեւողական քայլեր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը եւ տարածաշրջանում էթնիկական առկա պատկերի փոփոխմանը: Այդ մասին ասվում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի` PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ: «Այսպես, Ախալքալաքում գործում է պետական ԲՈՒՀ, որի ուսանողների շուրջ 70%-ը ազգությամբ վրացի են, Նինոցմինդայում գործում է վրացական մանկատուն, կառուցվում է մեծ քրեակատարողական հիմնարկ: Շարունակական փորցեր են կատարվում վրացականացնել հայկական եկեղեցիներ, ստեղծվում են վրացական մենաստաններ: Ջավախքում պարտադրվում է վրացերեն լեզվի ոչ-այլնտրանքային օգտագործումը հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ջավախքահային չի տրվում մայրենի լեզվի հիմքի վրա տեղում համալսարան հիմնադրելու հնարավորություն եւ այլն»,- ասվում է Չախալյանի հայտարարության մեջ:Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, 2006թ. մարտի 9-ին Ծալկա քաղաքում ազգությամբ հայ Գեւորգ Գեւորգյանի սպանությունը եւ վրաց ոստիկանության կողմից սպանվածի հարազատների եւ ընկերների հավաքված ցույցի ուժով ցրումը առաջացրեց ջավախքահայության արդարացի բողոքի պոռթկում: «Միասնական Ջավախք»-ն առաջնորդեց ժողովրդական բողոքի այս ալիքը: «Ժողովրդական զանգվածային բողոքի յուրաքանչյուր դրսեւորումից հետո որպես «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ` ես հանդիպումներ էի ունենում վրացական իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց կողմից տրվում էին հայ բնակչության խնդիրները լուծելու խոստումներ, որոնք այդպես էլ մնում էին չիրականացված: Իշխանությունների խորհուրդն էր` զերծ մնալ ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներից եւ ջավախքահայության նպատակները հետապնդել ընտրությունների եւ այլ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու միջոցով: «Միասնական Ջավախք»-ը հետեւեց այդ խորհրդին: Մասնակցեցինք 2006թ. հոկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սակայն իշխանության կողմից թույլ տված աղաղակող եւ բացահայտ խախտումները զրկեցին «Միասնական Ջավախք»-ին շրջանային կառավարման մարմիններում որեւէ նշանակալից ներկայություն ունենալու հնարավորությունից: «Միասնական Ջավախք»-ի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը սադրանքի եւ ուժի գործադրմամբ խեղդվեց ոստիկանության կողմից»,- նշվում է հայտարարության մեջ եւ ավելացվում, որ 2007թ. ընթացքում վրաց իշխանությունները սկսեցին հետեւողականորեն իրականացնել «Միասնական Ջավախք»-ի կազմալուծման եւ ղեկավարի քաղաքական մեկուսացման ու չեզոքացման ծրագիրը, որի գագաթնակետը դարձան 2008թ. հուլիսի 17-21-ի գործողությունները: «Այսօր, 6 ամիս անազատությունից հետո, վրացական իշխանություններն ինձ դատում են 2006թ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար` այն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները եւ վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները, այն ցույցերի, որոնց ընթացքում ջավախքահայությունն իր խաղաղ բողոքի ձայնն էր բարձրացնում ՏԻՄ ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումների դեմ եւ պահանջում անվավեր ճանաչել դրանց արդյունքները»,- հայտնել է Վահագն Չախալյանը եւ վրացական իշխանություններից պահանջել` 1. Կասեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իր ազգականների եւ ընկերների, ինչպես նաեւ իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը, դադարեցնել բոլոր քաղաքական եւ տնտեսական հալածանքները: Ազատ արձակել հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` Ախալցխայում վերջերս ձերբակալված անձանց; 2. Կասեցնել Սամցխե-Ջավախք նահանգի եւ Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը; 3. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի եւ մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար եւ անկողմնակալ հետաքննություն; 4. Լուծել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող բոլոր լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները, եւ մասնավորապես. . Գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիների ընթացքում նրանից բռնագրավված բոլոր տաճարները; . Սամցխե-Ջավախք նահանգում եւ Ծալկայի շրջանում օրեսդրորեն թույլատրել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ ընդհանուր գործավարության մեջ հայոց լեզվի օգտագործումը. . Արտոնել Ախալքալաքում հայկական համալսարանի հիմնադրումը: Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը վրացական հատուկ ծառայողները եւ տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միասնական Ջավախքի» ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան եւ նրա ընտանիքի անդամներին` եղբորը, հորն ու մորը: Ձերբակալության պահից Չախալյանի գործի վերաբերյալ ընդամենը երեք դատական լսում է եղել, որոնց ժամանակ դիտորդները, այդ թվում` նաեւ Վրաստանի օմբուդսմենի գրասենյակից, ամենակոպիտ իրավախախտումներ գրանցեցին: Դեկտեմբերի 3-ին Չախալյանին նոր մեղադրանքներ ներկայացրեցին եւ դատը տեղափոխեցին անորոշ ժամկետով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |