Աղբյուր. Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը13 հուլիսի 2020 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, PanARMENIAN.Net ին ասաց տեղեկացված աղբյուրը, որի անունը՝ ելնելով իրավիճակից, չենք բացահայտում: Ավելի վաղ փորձագետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաև անօդաչու թռչող սարքի և դիրքային կորուստ։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |