ԱՄՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին․ Դադարեցրեք ուժի կիրառումը և պահպանեք զինադադարը![]() 14 հուլիսի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրցված բախումները և կոչ անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար և անվերապահորեն պահպանել զինադադարը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին բախումներին: ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լիովին պատրաստակամ է օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին: Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծելով ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերչադարձի կարևորությունը, երբ ստեղծվի նման հնարավորություն»,- հայտարարել է Օրտագուսը։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |