Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներին հանձնարարվել է լրացուցիչ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար30 հունվարի 2009 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Դավոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների 2008 թվականի սեպտեմբերի վեցի հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջեւ կայացած հետագա հանդիպումներով: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները եւ հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |