Վրաստանի նախագահն արձագանքել է Տավուշում սահմանային լարվածությանը14 հուլիսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերաբերյալ։ Նա հույս է հայտնել, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակի հետահագա էսկալիացիայից կխուսափվի։ «Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը խիստ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ 2 բարեկամ և գործընկեր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետագա զարգացման և բարօրության համար»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |