Իրանը պատրաստ է համագործակցել Բարաք Օբամայի հետ, եթե նա փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում30 հունվարի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, եթե նա փոխի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում: Այդ մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին: «Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակամզը կփոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում ոչ միայն բառացի, այլ նաեւ գործնականում: Իրանը կառուցողական մոտեցում է դրսեւորում տարածաշրջանային խնդիրների լուծմանը բոլոր մակարդակներով եւ բոլոր իրավիճակներում»,-ասել է նա: Ըստ Իրանի ԱԳՆ ղեկավարի, խաղաղության հաստատումն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, հարկավոր է ոչ միայն այդ երկրներին, այլ նաեւ նրանց սահմանակից պետություններին: «ՄԵնք հուսով ենք, որ ԱՄՆ-ն նոր ռազմավարական մոտեցում կգտնի տարածաշրջանի խնդիրների լուծման համար եւ Իրանը բացառություն չի կազմի»,-ընդգծել է Մոթթաքին, հաղորդում է Reuters գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |