Պեսկով. ՌԴ-ն պատրաստ է միջնորդել՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատման համար![]() 14 հուլիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին փոխհրաձգությունը խորն անհանգստություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ: Կոչ ենք անում երկու կողմին զսպվածություն ցուցաբերել ու պահպանել հրադադարի ռեժիմով թելադրված: Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», - նշել է նա: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |