Ապրանքաշրջանառության ցուցանիշները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լավ հիմք են նոր հաջողությունների համար30 հունվարի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ի երեկոյան Դավոսում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր երկրի Նախագահն ու Ռուսաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նկատել, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան: Կողմերն ամփոփել են տնտեսական փոխգործակցության բնագավառում 2008թ. արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը` արդեն 1 մլրդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |