Սու-30-ների թռիչքները կապ չունեն Տավուշում սահմանային սրման հետ![]() 14 հուլիսի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչների թռիչքները կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանին էքսկալացիայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ստեփանյանն ասել է, որ Սու-30ՍՄ կործանիչները զբաղված են ամենօրյա պարապմունքներով։ Ըստ գործակալության՝ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե սահմանային լարվածության համատեքստում Հայաստանն օդ է բարձրացրել Սու-30ՍՄ-ները։ Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |