Մարտերում առաջին անգամ ՀՀ-ում արտադրված մարտական անօդաչու է կիրառվել14 հուլիսի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ հրապարակված «Գիշերային պատժիչ գործողություններ» տեսանյութը։ «Փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է նա:
Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 սպանվածի և 4 վիրավորի մասին: Սպանվածներից երկուսը բարձրաստիճան զինվորականներ են՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և նույն կորպուսի հրետանու պետը։ Տավուշում բախումների հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունի և 5 վիրավոր։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |