ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է «Տավուշ Տեքստիլը» թիրախավորած հակառակորդի կրակակետերը![]() 14 հուլիսի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդը հուլիսի 14-ի առավոտյան կրակել է Չորաթան գյուղում աշխատող «Տավուշ Տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Աշխատանքը դադարեցվել է, աշխատողներն ուղարկվել են տուն։ Գույքային և մարդկային կորուստներ չկան, PanARMENIAN.Net ին ասաց գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը։ Նրա խոսքով՝ գործարանը թիրախավորած ադրբեջանական կրակակետերը լռեցված են։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |