Բիյագով․ ՀԱՊԿ գոտում Թուրքիան ագրեսիայի փորձ է անում անդամի նկատմամբ, Ադրբեջանը հրետակոծում է բնակավայրեր![]() 14 հուլիսի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Թուրքիան փորձում է ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ, ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։ Նա անդրադարձել է հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը: Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ այժմ փորձում է կյանքի կոչել դրանք։ Բիյագով նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նա նաև ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ամբողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»,- հայտարարել է Բիյագովը՝ կոչ անելով դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Սահմանային բախումների արդյունքում հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |