Մահմեդականների աղոթքի ժամանակ Սբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն14 հուլիսի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական պատկերները մահմեդականների աղոթքի ժամանակ կծածկվեն կտորով կամ լազերով, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիկը, փոխանցում է Al Jazeera-ն։ Խոսնակը հայտնել է, որ բոլոր մյուս ժամերին քրիստոնեական պատկերները բաց կլինեն և ցանկացողները կկարողանան տեսնել դրանք, քանի որ տաճարի մուտքն ազատ կլինի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Ավելի վաղ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԵՄ-ն, քննադատել էին Թուրքիայի ղեկավարության որոշումը։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Դրան ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, թե Սուրբ Սոֆիան իրենց սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին։ Սբ Սոֆիայի տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |