Երեւանը երախտապարտ է Շվեյցարիային Հայաստանի հարցում կշռադատված քաղաքականության համար30 հունվարի 2009 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպել է Շվեյցարիայի նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Երկու երկրների նախագահները շեշտել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաեւ ընդգծել Շվեյցարիայի մշտապես հավասարակշռված դիրքորոշումը տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը եւ տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցերի, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |