ԵԱՀԿ նախագահ. Անհապաղ վերականգնել հրադադարը, հուսամ՝ ուղիղ կապը կօգնի նվազեցնել լարվածությունը15 հուլիսի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերականգնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում։ «Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության աճով, որի ականատեսն ենք լինում։ Կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեղ եղել․․․ Մենք պետք է անենք հնարավորը՝ նվազեցնելու հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքերի վրա և վերսկսենք բանակցությունները որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա: Ռաման նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ իրավիճակի կայունացման ջանքերի հարցում։ Նա հույս է հայտնել, որ 2019 թվականին Վիեննայում երկների առաջնորդների համաձայնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված ուղիղ կապի մեխանիզմը կարող է օգտագործվել լարվածությունը նվազեցնելու նպատակով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 13-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Տավուշում հրադադարի խախտումները։ «Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները», - նշվում էր հայտարարության մեջ: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 14-ին վերահաստատել էր իր լիակատար աջակցությունն հայ-ադրբեջանական սահմանին վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ունի՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |