Աֆեյանի Moderna-ն հաջող ավարտել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը15 հուլիսի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած Covid-19-ի դեմ պատվաստանյութը փորձարկումների վաղ փուլում կարողացել է իմունիտետ ձևավորել բոլոր կամավորների մոտ: Այս մասին հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ ձևավորվում են առաջին դեղաչափից, սակայն 4 շաբաթ անց կարիք է եղել երկրորդ դեղաչափի, ինչից հետո պատվաստանյութը 45 կամավորի մոտ էլ բարձրացրել է հակամարմինների մակարդակը՝ ձևավորելով իմունիտետ։ Կամավորները եղել են 18-ից 55 տարեկան։ Նրանց ներարկել են պատվաստանյութի երեք տարբեր դեղաչափ՝ 25, 100, և 25 միկրոգրամ։ Հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է 30,000 մարդ։ Associated Press-ը գրում է, որ պատվաստանյութից կողմնակի լուրջ ազդեցություն չի եղել։ Մի մասի մոտ գրիպանման ռեակցիա է առաջացել, ունեցել են հոգնածություն, գլխացավ և ջերմություն։ Ամենից բարձր դեղաչափ ստացած մասնակիցների մոտ ռեակցիաներն ավելի արտահայտիչ են եղել։ Դրանք ժամանակավոր են և ներարկումից մեկ օր հետո անցնում են։ Նշվում է նաև, որ դա նոր երևույթ չէ և ուղեկցում է պատվաստանյութերին։ Ակնկալվում է, որ պատվաստանյութի փորձարկումների վերջնական պատասխանը կլինի 2021-ի սկզբին։ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |