Իտալացի սենատոր․ ԼՂ խնդրի գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, ոչ թե՝ փախուստ առաջ

Իտալացի սենատոր․ ԼՂ խնդրի գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, ոչ թե՝ փախուստ առաջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե՝ փախուստ դեպի առաջ, հայտարարել է իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն, փոխանցում է Aysor.am-ը։

«Ինչպես ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար: Ռազմական էսկալացիան համակեցության ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է բոլորին վերադարձներ խելամտության դաշտ»,- ասել է սենատորը։

Բիաջոյի խոսքով՝ եվրոպական և ոչ եվրոպական բոլոր հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից և հակադրություններից՝ «առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը հանդիսանում է նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր»:

Հուլիսի 15-ի գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---