Հակառակորդը հուլիսի 14-ին կրակել է կոնյակի գործարանի, գերեզմանատան և տների վրա․ Քրգործ կա15 հուլիսի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 3 քրգործ՝ հուլիսի 14-ին հակառակորդի կրակի դեպքերի առթիվ․ մասնավորապես, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Հուլիսի 14-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, հակառակորդը կրակել է Բերդի կոնյակի գործարանի ուղղությամբ, արկերի պայթյունից վնասվել են գործարանի մեկ էմալապատ տարա և շենքերի ապակիները, իսկ գործարանի աշխատակիցների պատսպարված լինելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Հուլիսի 14-ին՝ ժամը 09։00-ից մինչև 12:00-ը, հակառակորդը կրակել է Այգեպարի 7 բնակչի առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, իսկ առանձնատների արտաքին պատերը, պատուհանները և տանիքները հրավտանգ եղանակով վնասվել են: Հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00-ը, հակառակորդը կրակել է Տավուշի գերեզմանատան ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է շիրմաքար և գերեզմանի 3 մ երկարությամբ հենապատ: Նշված քրգործերով կատարվում է նախաքննություն: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Հայաստանն ունի 4 զոհ և մոտ 20 վիրավոր։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |