Գիտնականներ․ Վարակումից հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետը կարող է մի քանի ամսում անհետանալ15 հուլիսի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - King’s College London համալսարանի հետազոտողները հակամարմինների կտրուկ նվազում են նկատել 3 ամիս առաջ կորոնավիրուսով վարակվածների մոտ, գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, փոխանցում է Inc-ը։ Հետազոտողներն ուսումնասիրել են 100-ից ավելի պացինետի իմունային պատասխանները և հայտնել, որ վարակվելուց հետո կորոնավիրուսը ոչնչացնող հակամարմինների արդյունավետությունը պիկին է հասել սիմպտոմների հայտանբերումից 3 շաբաթ անց, ապա սկսել է արագորեն նվազել։ Արյան անալիզները ցույց են տվել, որ պացինետներից 60%-ի մոտ իմունային ուժեղ պատասխան է ձևավորվել վիրուսի դեմ, սակայն երեք ամիս անց նրանց միայն 17%-ի մոտ է արդյունքը պահպանվել։ Հետազոտվածների մոտ հակամարմինների մակարդակը 23 անգամ նվազել է, իսկ որոշ դեպքերում գիտնականներին դրանք գտնել չի հաջողվել։ Եթե հակամարմինները կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական միջոցներն են, ապա, ինչպես ենթադրում են հետազոտողները, մարդիկ կարող են վարակվել սեզոնային ալիքներով և պատվաստանյութը չի կարող նրանց երկար ժամանակ պաշտպանել։ King’s College London-ի գիտնականներն առաջինն են աշխարհում, որոնք հետազոտել են պացինետների մոտ հակամարմինների առկայությունը վարակվելուց 3 ամիս անց։ Գիտնականների կարծիքով՝ ձմռանը կորոնավիրուսի նոր ալիք է սպասվում։ Հուլիսի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 13.3 մլն-ից ավելի մարդու մոտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |