Փաշինյան․ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության15 հուլիսի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև կադրեր է հրապարակել կործանիչների թռիչքից։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սու-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ:
Ժամը 16։00-ի դրությամբ Ստեփանյանը հայտարարել է, որ սահմանին հիմնականում հրադադար է պահպանվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ լիակատար վերահսկողության տակ է։ Հուլիսի 14-ին Ստեփանյանը հայտնել էր, որ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ, կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստություն են անցնում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: ՀՀ-ն ՍՈՒ-30 կործանիչները ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին։ Փաշինյանն այդ ժամանակ հայտարել էր, որ ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |