Սյունիքի 29-ամյա բնակիչը գերեվարվել է Ադրբեջանում15 հուլիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանն իր անասուններին պահելու է գնացել, սակայն չի վերադարձել, գյուղում որոնողական աշխատանքներ են իրականացվել, PanARMENIAN.Net ին ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը։ Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը հրապարակել էտեսանյութ, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։ Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին մնացած ինֆորմացիան կարող է փոխանցել Կարմիր խաչը։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակում, սակայն, PanARMENIAN.Net ի զանգերին այդպես էլ չարձագանքեցին, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ տեղեկատվությունը ճշտվում է, նորության դեպքում կտեղեկացնեն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |