ՀՅԴ-ականները բորշչ են լցրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա․ Պատճառն ԱԳՆ հայտարարությունն է15 հուլիսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հուլիսի 15-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ բորշչով տարա նետել դեսպանատան շենքի ուղղությամբ։ Ավելի վաղ հայ-ադրբեջանական բախումների ֆոնին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։ Հայտարարությունից հետո ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան ԱԳՆ էր կանչվել։ «Ուկրաինան տարածեց հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտներ: Այն ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` հօգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- հայտարարել է Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը: Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ։ «Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացեք։ Մեր այս գործողությունը` պատասխան Ուկրաինայի հայտարարության շատ մեղմ է»,- հայտարարել է նա։
Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները Նա նշել է, որ մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում կա Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ |