Հովհաննիսյան․ Ադրբեջանական 13 ԱԹՍ ենք խոցել, մեր բնակավայրերի ուղղությամբ 50-ից ավելի հրետանային արկ է կիրառվել15 հուլիսի 2020 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 12-ից ի վեր, ընդհանուր առմամբ, խոցել են ադրբեջանական 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական, Իջևանում հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա բարձր ցուցանիշ է մասնագիտական տեսանկյունից։ «Մեր հաշվարկով՝ 50-ից ավելի հրետանային արկ է կիրառվել հայկական 5-6 բնակավայրի ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն հայկական ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդի ցանկացած բնույթի՝ թե ցամաքային, թե օդային սադրանքի։ Հուլիսի 15-ի դրությամբ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |