2009թ. հունվարից Հայաստանը միացել է ԵՄ ազատ առեւտրի համակարգին30 հունվարի 2009 - 15:48 AMT PanARMENIAN.Net - 2008թ. դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հնարավորությունն ընձեռեց երեք տարի ժամկետով` մինչեւ 2011թ. միանալու GSP+ ազատ առեւտրի հանակարգին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի տնտեսության փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Նա նշեց, որ այդ արտոնությունը հատկացվում է թույլ զարգացած կամ զարգացող երկրներին, որոնցում կառավարման համակարգը եւ այլ ինստիտուցիոն կառույցները լավ են զարգացած: Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանը միացել է 26 բանաձեւերի, որոնց կիրառման արդյունքում թույլատրվեց անցնել նոր առեւտրական վարչակարգին:Մինչ այդ Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործում էր Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP) վարչակարգը, որի հաշվին հայկական արտադրանքների 2000 անվանակարգեր եվրոպական շուկա էին արտահանվում իջեցված հարկերով: ԵՄ հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր գործընկերը. ապրանքաշրջանառության 30% այդ կառույցի երկրներին է պատկանում: «Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP+) բարելավված տարբերակը վերաբերում է արտադրության ավելի քան 6400 անվակարգերին, որոնցից ծխախոտը, բնական հյութերը, միրգը, բանջարեղենը հետաքրքրություն են ներկայացնում եւ կարող են արտահանվել իջեցված մաքսային հարկերով»,- ավելացրեց նա: Թումասյանի խոսքով, հիմնական խնդիրը գործող նպաստների մասին ձեռներեցների տեղեկացվածության ցածր մակարդակն է: «Միայն 2007թ. Հայաստանի համար գործող Նպաստների մասին գլխավոր համաձայնագրի (GSP) շնորհիվ հայ արտահանողները կարողացան մաքսային հարկերի վրա տնտեսել մոտ 120 մլն եվրո»,- ասաց նա: «GSP+ Հայաստանին կօգնի ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը, իր անկյունը զբաղեցնել համաշխարհային շուկայում, ամրապնդել իր անունը»,- մամլո ասուլիսի ժամանակ իր կարծիքը հայտնեց Հայաստանի Աշխատատուների հանրապետական միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |