Լատվիան անհանգիստ է «Ղարաբաղի Տավուշի մարզում» հրաձգությամբ

Լատվիան անհանգիստ է «Ղարաբաղի Տավուշի մարզում» հրաձգությամբ

PanARMENIAN.Net - Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին սրացման կապակցությամբ։ Հայտարարությունն ուշադրություն չէր գրավի, եթե նվիրված չլիներ «Լեռնային Ղարաբաղի Տավուշի մարզում փոխհրաձգությանը»։

Նախարարությունը նշում է, որ կատարվածը վտանգում է խաղաղությունն ու կյանքեր է արժեցել 2 կողմի համար։ Ռիգան կոչ է անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հերթական սրումից, ինչպես նաև պաշտպանում «ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես նշվում է Հելսինկյան Եզրափակիչ ակտում»։

Երկիրը նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Հուլիսի 15-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---