Հակառակորդը Տավուշում դիվերսիայի փորձ է արել, Այգեպարն ու Մովսեսը հրետակոծվել են![]() 16 հուլիսի 2020 - 09:10 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ դիրքապահները, նկատելով հակառակորդի շարժը, անցնել են շրջանաձև պաշտպանության և կանխել փորձը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։ Նշվում է, որ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է։ ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է Այգեպարի հրետակոծման տեսանյութը և նշել, որ հակառակորդը ստացել է արժանի պատասխանը։
Ըստ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի՝ սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |