Մարության․ 100 նոր փոքր ավտոբուս կգնվի՝ գումար ենք հայթայթել16 հուլիսի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի բյուջեով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերվի, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ինչպես գիտեք՝ ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքները, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս: Իսկ այժմ համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ ևս 100 ավտոբուսի ձեռքբերման համար»,- հայտարարել է քաղաքապետը։ Մարությանը ներկայացրել է նաև նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պահանջներից մի քանիսը, որոնց թվում են ցածր հատակը, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորությունը, սրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայությունը, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորությունը և այլն։ «Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երևանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»,- գրել է նա։ 2019-ին Մարությանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում գործող տրանսպորտը վայել չէ երևանցուն։ Քաղաքապետը նաև հայտարարել էր, որ 15 տարվա վաղեմություն ունեցող տրանսպորտային հարցն իրենք փորձելու են լուծել 2 տարում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |