Փաշինյան․ 100-հոգանոց դիվերսիա է եղել՝ «Անվախ» դիրքը գրավելու նպատակով16 հուլիսի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները հուլիսի լույս 16-ի գիշերը մոտ 100 հոգով հերթական դիվերսիոն հարձակումն են իրականացրել՝ Տավուշի մարզի Անվախ կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը շրջանաձև պաշտպանությամբ կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան ոչ զինվորականների, ոչ խաղաղ բնակչության շրջանում։ «Դիվերսիայից հետո ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ից հետո սկսել են հրետակոծել Մովսես և Այգեպար գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել նաև Անվախ դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն մեր զինված ուժերը հետ են մղել դրանք ու իրավիճակն առել լիակատար հսկողության տակ»,-հայտարարել է վարչապետը։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |